|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելով, դատական համակարգը բարեփոխելով և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներով: Այդ համատեքստում դեսպան Քիսլերը Գերմանիայի կառավարության անունից աջակցության է հայտնել նախարարին նշված գործընթացները բարեհաջող իրականացնելու համար:
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պատրաստակամության համար և նշել, որ նոր կառավարությունը վճռական է կյանքի կոչելու հասարակության սպասելիքները՝ որքան հնարավոր է արագ և որակով: Այդ առումով նախարարը կարևորել է վստահելի, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են դատաիրավական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև քննարկել պետական ծառայությունները բոլոր բնակավայրեր հասցնելուն ուղղված հարցեր: