Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը, որի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Նա նախ հայտարարեց, որ իր համար հոգեհարազատ է թե արդարադատության նախարարի , թե Երևանի քաղաքապետի պաշտոնը:
«Երևանցին ինչպես որոշի, ես այնտեղ կծառայեմ: Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը՝ Երևանը կառավարելու»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մրցակցության հարցերին, նա կարծիք հայտնեց, որ Երևանում պետք է մերժվածներ չլինեն: «Մարդիկ ազատ են, և մենք չպետք է մերժենք որևէ մեկին, անկախ նրանից՝ նրանք որքան ընտրազանգված ունեն: Մարդը Երևանում ազատ պետք է լինի, և մենք որևէ մեկին չենք մերժելու»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում մրցակցի` «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե իրենք սպիտակ ուժն են, մնացածը` սև ուժեր, և որ իր թիմի դեմ խաղ չկա, Արտակ Զեյնալյանը պատասխանեց.
«Նա մեր ընկերն է : Տարիքի և փորձի հետ միասին կշտկվի ամեն ինչ: Մենք դրա համար չենք քննադատելու մեր գործընկերոջը։ Նա ընդունել է, որ սայթաքել է, յուրաքանչյուրը կարող է սայթաքել. մենք սայթաքածներին չենք խփելու»: