Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ս. թ. մայիսի 18-ին` «Թանգարանների միջազգային օրվա» կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարաններ: Նախարարը շնորհավորեց թանգարանների աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Շրջայցի ընթացքում թանգարանների տնօրենները ներկայացրեցին թանգարանների մշտական ցուցադրությունները: Համապատասխան սրահներում նախարարը հետաքրքրվեց ֆոնդերի պահպանման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքներով և բացի ցուցադրություններից ինչ ծրագրերով և միջոցառումներով են թանգարանները ներկայանում այցելուներին:
Տնօրենների ներկայացմամբ` ֆոնդերը մշտապես համալրվում են, իսկ գրականության և արվեստի թանգարանի տնօրենը մասնավորապես նշեց, որ ընդամենը 2 ժամ առաջ գրականագետ Գևորգ Աբաջյանի ընտանիքը թանգարանին է նվիրաբերել գրականագետի հարուստ արխիվը, ինչպես նաև Աբաջյանի կնոջ` մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի արխիվը ևս թանգարանին հանձնելու հնարավորությունների վերաբերյալ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:
Նշենք, որ մայիսի 19-ին` «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում նախարարն այցելելու է նաև Արցախում գտնվող թանգարաններ: