Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում կառուցված գույքը դրա հասցեատերերին (ծրագրի շահառուներին և համայնքին) հանձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 258 բնակելի տների կառուցումն ավարտին է հասցվել, սակայն ընկերության սնանկացման պատճառով չի հանձնվել ծրագրի շահառուներին:
Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված 258 բնակելի տները հանձնել ծրագրի շահառուներին և դրանով ավարտին հասցնել նրանց նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի Վարպետաց և Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում կառուցված կոմունիկացիոն համակարգերը հանձնել համայնքներին՝ այդ թաղամասերի բնականոն շահագործումն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: