|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց փոխել «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ամբաստանյալի կարգավիճակում է Սարի թաղի դեպքերով հարուցված գործով:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: