|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 5-ին, երբ ՌԴ մայրաքաղաքում նախատեսված են տոնական միջոցառումներ, քաղաքական ակցիաների անցկացման ցանկացած փորձերը կկանխվեն իրավապահների կողմից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի շրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը. հայտնում է Московский комсомолец-ը:
Նշենք, որ ակցիայի կազմակերպիչն է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Այն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության 4-րդ ժամկետի դեմ: Ակցիայի կարգախոսն է` «Նա մեր ցարը չէ»:
Ըստ Չեռնիկովի` դատախազությունը նախազգուշացում է ուղարկել Նավալնիի կողմնակիցներին: