|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ապրիլի 25-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող Սահմանադրական դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս.) և «Mercedes E350» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., 1992 թ.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mazda» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Բ.-ն (1997 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: