կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-21 11:15
Տարածաշրջան

Թուրքիայում ուսուցչուհուն կալանավորել են իր 8 ամսական երեխայի հետ

Թուրքիայում ուսուցչուհուն կալանավորել են իր 8 ամսական երեխայի հետ
Թուրքիայում ամիսներ առաջ աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել. ներկայումս այդ երկրի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում դպրոցի ուսուցչուհի Այշե Չելիքը հեռախոսակապի միջոցով միացել էր Beyaz Show հեռուստածրագրի ուղիղ եթերին և իր դժգոհությունը հայտնել այդ տարածքում հայտարարված պարետային ժամի շրջանակներում երեխաների սպանության կապակցությամբ։

Ըստ Demokrathaber-ի՝ ուղիղ եթերում նման համարձակ հայտարարություն հնչեցրած ուսուցչուհին հայտնվել էր իշխանությունների թիրախում։  Հայտնի է դարձել, որ այդ հայտարարության համար նա կալանավորվել է իր ութ ամսական երեխայի հետ։ Կինը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական քարոզչություն անելու մեղադրանքով։

Նշենք, որ քրդաբնակ նահանգներում մինչս օրս ընթանում են հակաքրդական գործողություններ։