Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Այս մասին հայտարարություն է տարածել Հ. 52 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝ պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը: Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով: Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաև ոստիկանություն:
Այս օրերի ընթացքում երեխան դպրոց չի հաճախել: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը արել են հնարավոր ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու և նորմալ դասապրոցեսում ընդգրկելու համար:
Այսօր՝ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Վերջինս խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում:
Հավելենք, որ տվյալ ուսուցչուհին շուրջ 30 տարի դասավանդում է նույն դպրոցում, այդ թաղամասի բնակիչ է և նույնիսկ դպրոցից դուրս նրա անվտանգությունը ապահովագրված չէ:
Դպրոցը դիմել է պատկան մարմիններին, բայց ուսուցչական կոլեկտիվը անհանգստացած է. ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի խաթարված հեղինակությունը:
Խոսքը միայն մեկ ուսուցչի մասին չէ, այսօր ուսուցչի շահերը անպաշտպան են բոլոր առումներով»,-նշված է հայտարարության մեջ: