Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խրոհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՔՊ-ի գործողությունները:
«ՔՊ-ի որևէ գործողություն չեմ մեկնաբանում, որովհետև նրանց ու առաջնորդի գործողություններն ինձ մանկապարտեզային պայքար են հիշեցնում։ Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջազգային սնիկերսի կամ թվիքսի մակարդակի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն էր հայտնաբերվել, որն, ըստ Արփի Դավոյանի, իրեն վախեցնելու փորձ է։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ ուղիղ եթերով հայտարարել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը՝ նշելով, որ ինքը պատասխան գործողություն կկազմակերպի ու Շարմազանովի դռան առաջ կտրատած սնիկերս կդնի։