կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-09 23:19
Արցախ

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն

Viber-ն Արցախը «ճանաչում է» որպես առանձին պետություն

Viber ծրագիրը, որն ինտերնետի առկայության պայմաններում անվճար շփում ու տվյալների փոխանակում է ապահովում իր օգտատերերի համար, Արցախի Հանրապետությունը, կարելի է ասել, «ճանաչում է» որպես առանձին պետություն:Այս մասին հաղորդում է artsakhpress.am-ը:

Իր ցանցում գրանցվողներին Viber-ն առաջարկում է ընտրել բնակության երկիրն, իսկ երկրների ցանկում առկա է նաև Լեռնային Ղարաբաղը: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ ցանկում բացակայում են ինչպես աշխարհի մնացած չճանաչված պետությունները (Սոմալիլենդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն), այնպես էլ մասամբ ճանաչված պետությունների մեծ մասն, օրինակ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Չինաստանի Հանրապետությունը (Թայվան կղզու տարածքը), Պաղեստինը, Սահարայի Հանրապետությունը: