|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ հաջորդ կառավարության կողմից նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը:
«Այո, գոհ եմ այդ որոշումից: Որևէ քայլ կատարելիս ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատությունների: Այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչ, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խոր, բովանդակալից և արդյունավետ»,- ասաց նախարարը:
Իսկ թե ինչպես է պատկերացնում լրագրողների աշխատանքը կառավարության դռնփակ նիստերի դեպքում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ավանդույթը` իջնել լրագրողների մոտ ու ներկայացնել կարևորագույն հարցերի պատասխանները, կդառնա էլ ավելի կարգավորված: Օրակարգը լինելու է բաց:
«Կառավարության ամեն նիստից հետո նախարարները կորոշեն, թե որ հարցերն են, որ առավել կարևոր են ու հանրային հետաքրքրություն են ներկայացնում, և կիջնեն ու կպատասխանեն լրագրողների հարցերին: Կառավարությունը ղեկավարվելու է լրագրողների հավատագրման կարգով, ինչպես նախկինում էր: Կարևոր հարցերի վերաբերյալ բրիֆինգներ կլինեն»,- ասաց նախարարը: