|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱԳՆ նոր ռազմավարության ծրագիրը, անվտանգության խնդիրները, ԶՈՒ արդիականացման 7-ամյա ծրագիրը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք ժողովրդավարության դրսևորում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը, Շարմազանովը նշեց, որ դռնփակ անցկացնելու որոշումը բխում է արդյունավետության նկատառումից:
«Աշխարհի շատ ու շատ ժողովրդավարական երկրներ ունեն նման պրակտիկա: Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում կառավարության նիստերը դռնփակ են, ուրեմն նրանք ժողովրդավարական երկրներ չե՞ն: Եվ խոսել այն մասին, որ կառավարության դռնփակ նիստերը հետընթաց են, դա այդպես չէ:Այդ մտահոգությունը իրականության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ որոշումը նպատակ ունի չկաշկանդել կառավարության որևէ անդամի, որ նա կարողանա արդյունավետ աշխատել, ազատ արտահայտվել: