Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց կառավարությանը մամուլի այն հրապարակումների վերաբերյալ, ըստ որոնց` կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կառավարության լրատվական ՊՈԱԿ-ին՝ սոցցանցերում գրառումներ կատարելու համար:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ «քաղաքական դեզինֆորմացիայով այդ ՊՈԱԿ-ը չի զբաղվում»: «Այլ խնդիր է, որ կառավարության ծրագրի, կատարած քայլերի վերաբերյալ, բնականաբար, աշխատանք տարվում է, և դա բնական է, որովհետև բնակչությունը պետք է տեղեկացված լինի: Այստեղ որևէ ամոթ բան չկա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ միայն սոցցանցերում, այլև հեռուստաընկերությունների միջոցով են տարածվում կառավարության գործունեության վերաբերյալ հրապարակումները:
Լևոն Զուրաբյանը նշեց, թե խոսքն այն հրապարկումների մասին է, որոնք կատարվել են այդ ՊՈԱԿ-ի կողմից: Նախարարը պատասխանեց. «Չէի սպասում, որ կապացուցեք, որ իսկապես զբաղված եք դեզինֆորմացիայով` նշելով, թե լրատվական կայքերի որ մասն են ֆինանսավորվում ում կողմից: Ուրախ եմ, որ հետաքրքրվում եք կառավարության աշխատանքով, ապրեք, ճիշտ ուղու վրա եք»: