Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը գրել էր, որ 2021թ. փետրվարին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)» հիմնադրամի եւ «Nation in Action» ՀԿ-ի կողմից իրակացրած մրցույթի արդյունքում ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանի գլխավորած թիմը ստացել է 12500 եվրո դրամաշնորհ:
Yerkir.am-ը համապատասխան հարցումներ է ուղարկել ԵՊՀ, ագրարային համալսարան և Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրին դրամաշնորհի հետ կապված մանրամասները ճշտելու համար:
Ըստ EU-GAIA ծրագրի Թռչունյանի ղեկավարած թիմը 12500 դրամաշնորհը ստացել է լաբորատոր սարքավորման և նյութերի տեսքով: Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանին ուղարկել էինք հետևյալ հարցադրումները՝
1. Ի՞նչ չափանիշներով է «Micofe» ընկերությունը (Թռչունյանի ղեկավարած թիմը անվանումը) ճանաչվել հաղթող և ստացել դրամաշնորհ:
2. ՀՀ գյուղատնտեսության առաջ ծառացած ո՞ր խնդիրներն են ավելի արագ, պարզ և արդյունավետ լուծվել Կարեն Թռչունյանի թիմի կողմից իրականացված ծրագրի արդյունքում:
3. Ագրարային համալսարանի գիտնականների կողմից նախորդ երեք տարիների ընթացքում փորձարկվել է արդյո՞ք «Micofe» պարարտանյութը, և եթե այո, խնդրում եմ նշել գիտնականներին և փորձարկման արդյունքերը:
Երրորդ հարցի հետ կապված Զաքոյանը տեղեկացրել է, որ փորձարկումներ ագրարային համալսարանի գիտնականների կողմից չեն իրականացվել: Իսկ առաջին և երկրորդ հարցերի հետ կապված պատասխանել է, որ «Micofe» ընկերությանը հաղթող ճանաչելը և դրամաշնորհ տրամադրելը ագրարային համալսարանի որոշումը չի եղել:
Զարմանալին այն է, որ EU-GAIA ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր պատասխանում փաստում է, որ մրցույթն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)» հիմնադրամի եւ «Nation in Action» ՀԿ-ի կողմից:
Ստացվում է, որ ռեկտորի պարտականությունները կատարող Զաքոյանը կամ տեղյակ չէ, որ մրցույթն իրականացվել է ագրարային համալսարանի կողմից, կամ էլ չի ուզում այդ մասին խոսել: