Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բաթումում կայացան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները: 8-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկը, Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբաթին և Անգլիայի ներկայացուցիչներ Ջոնս Գավեյանը և Լյուկ Մաքշեյնը, վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ 6-ական միավորով կիսում են 5-10-րդ հորիզոնականները: Մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարում հաջող են հանդես գալիս նաև պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարգսայնը: Բացի առաջին տուրի մրցակցից` Հակոբյանի բոլոր հակառակորդները զգալիորեն գերազանցել են նրան գործակցով, սակայն մեր շախմատիստը չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 5 միավոր և այս պահին շուրջ 17 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը:
Աննա Սարգսյանը, ինչպես և Հակոբյանը, բացառությամբ մեկ մրցակցի, խաղացել է իրեն գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների հետ, վաստակել է 3.5 միավոր և զգալիորեն՝ 50 կետով, բարելավում է իր անհատական վարկանիշը: