|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՍԴ նախագահ ընտրվելուց հետո լրագրողները փորձեցին Հրայր Թովմասյանին մի քանի հարցեր ուղղել: «Որևէ հարցի չեմ պատասխանի: Որոշակի ժամանակ հետո միգուցե կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը` այս ոճո՞վ է աշխատելու, ՍԴ նորընտիր նախագահն արձագանքեց. «Ես ասացի` ինչ ոճով եմ աշխատելու»:
Լրագրողների պնդմանը` իրեն խախտմամբ ընտրեցին, չի՞ ցանկանում պարզաբանել` ինչու 3-4 օր առաջ քվեարկություն կազմակերպվեց, Թովմասյանը պատասխանեց. «Կարդացեք Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որում սևով սպիտակի վրա գրված է, որ ՍԴ անդամը իրավունք չունի հրապարակայնորեն որևէ կարծիք հայտնելու որևէ ակտի վերաբերյալ, և ես` որպես Սահմանադրական դատարանի անդամ, պարտավոր եմ ենթարկվել այդ օրենքին»:
Նշենք, որ ՍԴ` արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է մարտի 23-ին, և շատ մասնագետներ պնդում են, որ ՍԴ նոր նախագահ պետք է ընտրվեր ամսի 24-ին, երբ գործողի լիազորությունները լրիվ կդադարեցվեին: