Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մամուլից է իմացել, որ Շիրակի պետական համալսարանի երկու դասախոս՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, ազատվել են աշխատաքնից:
Նախարարը տեղեկացրեց, որ մարտի 24-ին նշանակված է համալսարանի գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ նիստ, որի ընթացքում էլ կքննարկեն բոլոր հարցերը: «Ես տեղյակ չեմ եղել, որ ԱԺ պատվիրակությունը գնացել է Գյումրի: Եթե իմանայի, 24-ին համատեղ կգնայինք, որովհետև իսկապես բարդ իրավիճակ էր: 24-ին կնայենք բոլոր խնդիրները»,- ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ այդ դասախոսներն անընդհատ իրեն են մեղադրում: «Այդ երիտասարդներն անընդհատ ինձ մեղադրում են: Փորձում եմ չներքաշվել այդ խնդիրների մեջ, բայց, ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ համալսարանն ինքնուրույն միավոր է, ունի կառավարման խորհուրդ, գիտական խորհուրդ»,- ասաց նա:
Մկրտչյանը հիշեցրեց, որ նմանատիպ խնդիրներ այլ բուհերում էլ են եղել, օրինակ` Գորիսում:
Նախարարի խոսքով՝ այդ բողոքների հիման վրա Շիրակի համալսարանում ստուգում են անցկացրել: «Մանրամասն ստուգումներ են իրականացվել: Այլ խնդիր է ազատել- չազատելը, այլ խնդիր՝ լուրջ մեղադրանքների բլոկը»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ընդլայնված նիստում քննարկվելու են համալսարանում իրականացված աուդիտի արդյունքները, դա կլինի հրապարակային: