|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մարտի 19-ին ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալաբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավար Քրիստոֆ-Անդրե Ֆրասային և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Մերին։
Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանում կազմակերպվող պարբերական միջոցառումները՝ ընդգծելով, որ դա վկայում է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգրավվածության խորության մասին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի արժեքավոր ներդրումը ֆրանկոֆոնիայի սկզբունքների և արժեքների առաջմղման գործում։ Քրիստոֆ-Անդրե Ֆրասան Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական կոմիտեի երևանյան նիստի քննարկվելիք հարցերի վերաբերյալ։
Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի և ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերի, հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Նախարար Նալբանդյանն ու ֆրանսիացի խորհրդարանականները անդրադարձան հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությանը։