|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել: Ըստ Demokratahber-ի՝ հարձակումն իրականացնող 4 անձինք մոլոտովյան կոկտեյլներ են նետել շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տեղեկություն չի հաղորդել հարձակումն իրականացնողների ինքնության վերաբերյալ: Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն դեսպանատան շենքը վնաս է կրել:
Թուրքիայի դեսպանատունը դեպքի մասին դեռևս հայտարարություն չի տարածել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նմանատիպ հարձակում էր նաև տեղի ունեցել Գերմանիայում: Հարձակումն իրականացնողները նույնպես կիրառել էին մոլոտովյան կոկտեյլներ: