Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, ցույց տա իր պատրաստակամությունը կատարել պարտավորությունների իր մասը: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կա Ադրբեջանի համաձայնությունը՝ կանգ առնել եղածի վրա և օգտագործել ռուս խաղաղապահների բարի ծառայությունները, կա համաձայնություն Հայաստանի, համենայն դեպս՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Այսօրվա դրությամբ մենք դեռ պետք է համոզվենք, որ այս համաձայնագիրն ուղեկցվում է գոնե հարաբերական հանրային համաձայնությամբ, հանրային կոնսենսուսով։ Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը, ինչպես և Ադրբեջանը, պատրաստ է կատարել այս եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորության իր մասը, միայն այդ դեպքում արդյունավետ կլինեն ռուս խաղաղապահները»,- ասել է Կոսաչովը «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունը ռուսական է, հնարավոր են Թուրքիայի հետ գործողությունները համակարգելու տարրեր միայն: Պարոն Ալիևի հայտարարության մեջ մենք տեսանք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ, որ դա համատեղ գործողություն է: Եկեք ուշադիր կարդանք ինչպես եռակողմ հայտարարությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը. խոսքը վերաբերում է հենց ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասել է Կոսաչովը:
«Այո, հավանաբար, կողմերի գործողությունները համակարգելու որոշ տարրեր հնարավոր են: Չենք կարող անտեսել Թուրքիայի ներկայությունը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Բայց կրկնում եմ՝ գործողությունը ռուսական է, գործողությունը խաղաղապահ է, գործողությունն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ»,- ավելացրել է սենատորը: