|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կոտայքի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել անչափահասի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ անչափահաս Զ. Հ-ն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ռեստորոնային համալիրներից մեկի հանդիսության սրահում իրեն անծանոթ Արմեն Հ.-ի կողմից հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ դիտողություն է արել վերջինիս: Ապա, ընդունելով Արմեն Հ-ի հրավերը, նույն հարցի շուրջ խոսելու նպատակով տեղափոխվել է Արմենին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահ:
Այնուհետև Արմեն Հ-ի կողմից իրեն ապտակ հասցնելուց և հայհոյելուց հետո՝ մարմնական վնասվածք պատճառելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, իր մոտ առկա քննությամբ դեռևս չպարզված տեսակի և չափի գործիքով հարված է հասցրել Արմեն Հ-ին՝ աջ կողաղեղի շրջանի ծակած֊կտրած, թափանցող, աղու միջընդերքի վնասումով վնասվածքի ձևով՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Անչափահասին մեղադրանք առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Զ.Հ-ն հանձնվել է ծնողների հսկողությանը: