կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 15:52
Աշխարհ

Ամեն օր ներքնազգեստ փոխելն ավելի կարևոր է, քան լողանալը. գիտնականներ

Ամեն օր ներքնազգեստ փոխելն ավելի կարևոր է, քան լողանալը. գիտնականներ

Գիտնականները պարզել են լողանալու ամենաճիշտ պարբերականությունը. հայտնում է Demokrathaber-ը:

Գիտնականները պարզել են, որ աշխարհում մարդիկ լողանում են նորմայից շատ ավելի հաճախ, ինչը, մաքրությանը զուգահեռ, ունի բացասական մի շարք ազդեցություններ: Նրանց կարծիքով՝ հաճախ լոգանք ընդունելը, այն էլ՝ տաք ջրով, առաջացնում է մաշկի չորացում և մաշկային այլ խնդիրներ: Գիտնականները խորհուրդ են տալիս ցնցուղ ընդունել 2-3 օրը մեկ:

Ըստ նրանց՝ նույն կերպ պետք է վարվել երեխաների պարագայում: «Ծնողները կարծում են, որ երեխաներին ամեն օր լողացնելը առողջարար է, մինչդեռ՝ հակառակը: Եթե երեխան փոքր տարիքից բակտերիաների դեմ չպայքարի, նրանց մաշկը տարիների ընթացքում դառնում է ավել զգայուն»,- բացատրել են նրանք:

Գիտնականների խոսքով՝ 3 օրից կարճ ժամանակում ցնցուղ ընդունելու անհրաժեշտություն չպետք է լինի, եթե ծանր աշխատանքի արդյունքում չի եղել քրտնածություն: 

Ցնցուղ ընդունելուն զուգահեռ, խորհուրդ է տրվում զբաղվել անձնական հիգիենայով: Գիտնականների հավաստմամբ՝ ավելի կարևոր է ներքնազգեստն օրական փոխելը, քան ամեն օր լողանալը:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ մարդը կարող է ավելի շատ լուրջ հիվանդություն ձեռք բերել ներքնազգեստը չփոխելու արդյունքում, քան` երկար ժամանակ չլողանալու: