Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 29-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1957 թ.) և «Lada Priora» մակնիշի (վարորդը՝ Հ. Կ., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:
«Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Մ-ն (1962 թ․) և Ս. Մ-ն (1966 թ․), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունու ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: