|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում է առաջադրել ազգությամբ հայ Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը:
Սպիտակ տան պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սենատում կքննարկվի Հովակիմյանի թեկնածությունը, և հավանություն ստանալու դեպքում՝ նա հանձնաժողովի հանձնակատարը կլինի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Նշենք, որ Հովակիմյանը Սթենֆորդում իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել և աշխատել է ԱՄՆ վերաքննիչ դատարանում: