Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-02-02 11:31
Հասարակություն

Եղվարդում պարտքի պատճառով 10 տարեկան աղջկա են առևանգել

Եղվարդում պարտքի պատճառով 10 տարեկան աղջկա են առևանգել

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի` 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը` ժամը 14։00-ի սահմաններում, իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով, տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

«Պարզվել է, որ Վարսենիկի և Մարինեի միջև գումարային խնդիրներ են եղել՝ պարտք ու պահանջի, ու Մարինեն Վարսենիկին հայտնել է, որ մինչև պարտքը չվերադարձնի, երեխային չի հանձնելու։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Եղվարդի թիվ 3-րդ դպրոցի 3-րդ դասարանում»,- կարդում ենք կայքում։