|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հյուսիսային Ամերիկա շրջագայության շրջանակներում մայիսի 1-ին ժամանել է Մոնրեալ:
Կարո Փայլանը Հայ Դատի միջազգային խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանի ընկերակցությամբ այցելել է Ազգային առաջնորդարան՝ հյուրընկալվելով առաջնորդ սրբազան Բաբգեն արք. Չարյանին:
Այնուհետև նա այցելել է «Հորիզոն» խմբագրատուն՝ հանդիպելով վարիչ խմբագիր Վահագն Գարագաշյանի հետ: Վերջինս պատգամավորին է ներկայացրել թերթի 38-ամյա գործունեությունն ու խմբագրության անունից Փայլանին նվիրել Բազե Հրայրի հեղինակած «Խաչքարեր»-ի նորատիպ հատորը:
Փայլանն իր հերթին բարձր է գնահատել «Հորիզոն»-ի և Սփյուռքի հայ մամուլի առաքելությունը:
Հանդիպման ավարտին «Հորիզոն»-ը հարցազրույց է վարել Փայլանի հետ Թուրքիայի քաղաքական ներկա իրավիճակի մասին, որը կհրապարակվի առաջիկա օրերին:

