|
Փոխարժեքներ
15 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց: Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով միջդեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկին և վերջինիս տրամադրած տեսանյութին։
Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:
Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցուց, անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։