կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-17 16:55
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարո Փայլանին

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարո Փայլանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Կարո Փայլանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր: