Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան և Հայաստանի բուժքույրերի միավորումն Արցախի Հանրապետությունում կազմակերպել են լյարդաբանական օրեր։
Արցախի բժիշկներին և բուժքույրերին ներկայացվել են վիրուսային հեպատիտ Ց-ի և Բ-ի, լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման կլինիկական արտահայտվածության ձևերը, ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները, հիվանդների բուժքույրական խնամքի առանձնահատկությունները։ Կարևորվել են նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպմանը, հետվիրահատական խնամքին վերաբերող և այլ թեմաները։
Դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, «Արմենիկում» ԲԿ-ի կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը, «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը և ուրիշներ։
Մասնագետների թիմը նաև խորհրդավություններ է տրամադրել վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդներին, իրականացրել անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ: Դրանց արդյունքների հիման վրա արցախցի գործընկերների հետ որոշվել է հիվանդների հետագա բուժման և հսկման ռազմավարությունը։
Բաց դռների օրվա շրջանակում Երևանից Արցախ մեկնած լյարդաբանները խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 150 պացիենտի` կատարելով անվճար գործիքային հետազոտություններ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ քննարկվել են այցի արդյունքները, ինչպես նաև լյարդաբանության բնագավառում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։