Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վիճակագրությունն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում ծանր հետևանքով պատահարների պատճառ են դառնում սահմանված արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը: Ճանապարհային ոստիկանությունը, ի թիվս երթևեկության կանոնների այլ խախտումների, հետևողական է հատկապես այս դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ:
Միայն այս տարվա հունվարի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արագության գերազանցման համար կազմվել է 18161 վարչական արձանագրություն, որն արձանագրությունների ուղիղ կեսն է: Հայտնաբերվել է 281 անսթափ վարորդ: Հավելենք նաև, որ ծանր պատահարների ողբերգական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե վարորդներն ու ուղևորները չխուսափեն ամրագոտիներ կապելուց: Ցավոք, երթևեկության մասնկիցների մի զգալի հատված շարունակում է անտեսել ճանապարհային ոստիկանության հորդորն ու պահանջը, որն ուղղված է իրենից իսկ անվտանգության ապահովմանը: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու երթևեկության կանոնների ոչ միայն վերոհիշյալ, այլև ցանկացած խախտում արձանագրելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն երթևեկության մասնակիցներն էլ պետք է գիտակցեն,որ առաջին հայացքից թեթև թվացող խախտումն անգամ կարող է առողջություն, նույնիսկ կյանք արժենալ իր կամ համաքաղաքացու համար:
Ճանապարհային ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գիտակից ու գործուն աջակցությունը երթևեկության անվտանգության ապահովման գործում»: