կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-03 23:03
Հասարակություն

2017թ-ին 281 ստարտափ հարկային արտոնության հավաստագիր է ստացել

 2017թ-ին 281 ստարտափ հարկային արտոնության հավաստագիր է ստացել

«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից:

Անցած տարվանից հավաստագրի տրամադրման գործառույթն անցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Միայն 2017թ-ին 281 ստարտափ այդպիսի հավաստագիր է ստացել ։ Դրանցից շատերն այսօր ակտիվ գործում են, ընդլայնվում ու իրենց պրոդուկտներն ու ծառայություններն առաջարկում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում։
 
Ընկերությունների տնօրենների խոսքով՝ հավաստագրի ստացման պահից սկսած՝ իրենք 5 տարի շարունակ հնարավորություն ունեն ստացված շահույթը նորից վերադարձնել ընկերություն՝ որպես ներդրում՝ ընդլայնելով թիմն ու զարգացնելով առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։
 
Ցածր եկամտահարկն էլ հնարավորություն է տալիս աշխատակիցներին առաջարկել բարձր աշխատավարձ` դրանով մրցունակ դառնալով աշխատաշուկայում։