| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտնել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած` հանրապետության նախագահի թեկնածուի անունը: Նա նախագահի նստավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին և առաջարկել նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի եւ Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական եւ գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում, 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:
1996 թվականի դեկտեմբերից մինչեւ 1997-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Արմեն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերությունից: Դրանք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում:
Բացի այդ` նրա հիմնադրած «Highbury Grօup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարեւելյան շրջանում էլեկտրաէներգետիկ եւ ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է: