| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկել է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածության հարցը:
«Մենք քննարկել ենք մեկ թեկնածուի հարցը, և կարծում ենք, որ այդ թեկնածուն լավագույնս կարող է ներկայացնել ՀՀ-ն միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, լայն կապեր, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն թե Սփյուռքում, թե ՀՀ-ում: Սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության հետ»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ այդ թեկնածուին առաջադրել է Սերժ Սարգսյանը:
«Վաղը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրի մեր թեկնածուին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Նրա անունը վաղը կիմանաք, գործող նախագահը հրապարակային ձևով կառաջարկի այդ թեկնածությունը»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ նա անսպասելի թեկնածու չէ, նրա մասին արդեն խոսվել է մամուլում: