|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ՝ աղջիկ զավակը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը՝ երեխան լույս աշխարհ է եկել ամսի 16-ին փոխնակ մոր միջոցով:
«Ես և Քանյեն ուրախ ենք հայտարարել, որ առողջ լույս աշխարհ է եկել մեր գեղեցիկ դուստրը: Մենք անչափ շնորհակալ ենք մեր փոխնակ մորը, ով իրականացրեց մեր երազանքը՝ մեզ շնորհելով լավագույն նվերը: Շնորհակալ ենք նաև մեր բժիշկներին և բուժքույրերին՝ հատուկ խնամքի համար: Նորթն ու Սեյնթը ոգևորված են՝ դիմավորելու իրենց փոքրիկ քրոջը»,- հայտարարել է Քիմը:
Նորածնի նկարը, ինչպես նաև անունը դեռևս չի հրապարակվում:
Նշենք, որ հայտնի զույգը դիմել էր փոխնակ մոր օգնության, քանի որ երկրորդ երեխայի՝ Սեյնթի ծննդաբերության ժամանակ Քիմը կանգնել էր լուրջ վտանգի առաջ: Հետագայում հղիանալը, նրա խոսքով, կսպառնար նաև իր կյանքին: