|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ Կարո Փայլանը հերքել է տեղեկությունները, թե արգելել են իրեն երկրից դուրս գալ:
Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում հայերեն, թուրքերեն, անգլերեն և ֆրանսերեն գրառում է արել:
«Միջազգային ճամբորդութեան դէմ արգելք չունիմ։ Մարսէլի հանդիպումը որ տեղի պիտի ունենար այս շաբաթավերջին, ջնջուեցաւ Նոյեմբեր 4ի պետական հարուածի պատճառաւ»,- գրել է նա:
Նշենք, որ Կարո Փայլանը նոյմեբերի 5-6-ը գտնվելու էր Մարսելում, սակայն կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալության պատճառով իր այցը չեղարկել է: