|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, մոտ ժամանակներս աշխատանքից կարող է ազատվել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որի գործունեությունը տարբեր պատճառներով չի բավարարում իշխանություններին:
Մեծ հավանականությամբ Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը:
Ուշագրավ է, որ Մ. Հակոբյանն ու Լ. Մնացականյանը բավական լարված հարաբերություններ ունեն եւ, կարծես, հատուկ որոշել են ավելի վատթարացնել այդ հարաբերությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: