|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկույցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ օրենքը հետապնդում է այն հիմնական նպատակները, որոնք արտացոլված են օրենքի նախագծի վերնագրում: Ըստ նրա` օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ:
«Խոսքը կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա՝ օրենքը նախատեսում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք կծառայեն այդ նպատակին, հստակեցնում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,- եզրափակեց Քոչարյանը: