Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ֆրանսիայի Սենա և Մարնա դեպարտամենտում առնվազն 15 երեխաներ բռնության են ենթարկվել որդեգրած ընտանիքում, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Le Parisien»-ին:
Անցյալ շաբաթ դատարանը մեղադրանք է առաջադրել ընտանիքի 55 տարեկան հորը՝ Պասկալ Ա.-ին՝ իր խնամակալության ներքո գտնվող երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար: Նա իր մեղքը ժխտում է:
Նրա կինը՝ Քլեր Ա.-ն, խոստովանել է, որ «ներկա է եղել ոտնձգությունների բազմաթիվ տեսարաններին»: Հոգեմայրը ներկայումս իրավական հսկողության տակ է` հանցագործությունը թաքցնելու համար:
Պարբերականը հայտնում է, որ ամուսինները դեպարտամենտի Սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի հիմնադիրներն են:
Պասկալի դեմ նույնպիսի մեղադրանքով հետաքննություն էր սկսվել նաեւ 2010 թվականին: Ոստիկանությունը պարզել էր, որ նախկինում, քննությունից անկախ, խնամակալության ծառայությունը Պասկալի վարքագծի վերաբերյալ մի շարք հաշվետվություններ էր կազմել: Սակայն դա դատաքննության չէր հանգեցրել:
2016 թվականի ամռանը նախաքննություն է սկսվել սոցիալական աշխատակցի պաշտոնում Պասկալի կողմից 6 երեխաների նկատմամբ ոտնձգության գործով: Դեպարտամենտի դատախազությունը մեկնաբանություններ կատարելուց ձեռնպահ է մնացել: