| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունը նույն շրջանների դատարան է ուղարկել դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործը:
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝ Մ. Մելքումյանն իր բնակարանում կնոջը տեսել է միայնակ իր ծանոթ և համագյուղացի Վ. Իսահակյանի հետ:
Համագյուղացու և իր կնոջ սիրային կապի կասկածանքի շուրջ վիճաբանել է Վ. Իսահակյանի հետ, որի ընթացքում ձեռքում գտնվող պայուսակից հանելով կոնյակով լի ապակյա տարան` մեկ անգամ հարվածել է Վ. Իսահակյանի գլխի գագաթային շրջանին, այնուհետև նշված տարայի կոտրված հատվածով մեկ անգամ որովայնի շրջանին` դիտավորությամբ Վ. Իսահակյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Կոնյակի շշի ապակիները Վ. Իսահակյանի գլխից հանվել են վիրահատական միջամտության արդյունքում:
Մ. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: