|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 1-ին, ժամը 08:37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf 3» մակնիշի 34 DN 440 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և սահել (մոտ 5 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, տեղի ուժերով, դուրս է բերվել ավտոմեքենայից (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: