|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնությունը նոր արտակարգ և լիազոր դեսպան կնշանակի: Բանն այն է, որ մարտի 22-ին լրանում է դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման հինգ տարին: Առհասարակ, դեսպանները նշանակվում են 3 կամ 5 տարի ժամկետով, որից հետո փոխարինվում են: Իվան Վոլինկինը դիվանագիտական աշխատանքի Հայաստանում նշանակվել էր 2013 թվականի մարտի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վյաչեսլավ Կովալենկոյին:
Այսպիսով՝ չորս ամիս անց ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ՌԴ-ն դեսպանի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: