կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 11:25
Առանց Կատեգորիա

Ե՞րբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան․ «Ժողովուրդ»

Ե՞րբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանալու, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Բանն այն է, որ դեռևս ագրեմանն էլ չկա։ Իսկ ի՞նչ է ագրեմանը, և, ընդհանրապես, ինչպես է տեղի ունենում այս կամ այն երկրում դեսպան նշանակելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ և հաճախ ենթակա է լինում նաև մերժման:

Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ դեսպանի թեկնածուի կենսագրությունը՝ հայտնելով նրան դեսպան նշանակելու մտադրության մասին:

Այնուհետև ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան: Սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաև դրա մերժման մասին չի բարձրաձայնվում:

Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու համար նախատեսված ժամկետ չկա. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը և այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը մոտակա օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատև է, և դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին ամերիկյան կողմի համար ընդունելի է, թե ոչ, և նոր միայն որոշեն՝ տալիս են արդյոք իրենց համաձայնությունը՝ նրան որպես դեսպան հյուրընկալելու, թե ոչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: