կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 14:11
Քաղաքական

Քաղաքական հաշվարկն ակնհայտ է. Սամվել Նիկոյան

Քաղաքական հաշվարկն ակնհայտ է. Սամվել Նիկոյան

ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ գիշերը մահափորձ է իրականացվել, այցելել է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:

 

Նա լրագրողների հետ զրույցում նախ դատապարտեց կատարվածը, ապա հայտարարեց. «Անկախ այն բանից, թե ինչ դրդապատճառներով է եղել կատարվածը, հետևանքները քաղաքական են»:

 

Նիկոյանը նշեց, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն էր ստեղծվել անցկացնելու շատ հանգիստ, նորմալ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, բայց որոշ մարդկանց, հավանաբար, դա դուր չեկավ, և, ըստ նրա, նրանք ցանկացան այս կերպ ստվեր գցել ընտրությունների վրա:

 

«Այդ կրակոցն ուղղված էր ոչ միայն  Հայրիկյանի, այլև իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու դեմ»,-ընդգծեց Նիկոյանը:

 

Լրագրողների դիտարկմանը`  ներքի՞ն, թե՞ արտաքին ուժեր է տեսնում կատարվածի հետևում, Նիկոյանն ասաց, որ այս պահին ոչինչ բացառել չի կարելի:

 

Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ ակնհայտ է քաղաքական հաշվարկը և Հայրիկյանին շուտափույթ առողջացում մաղթեց: