Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելն ամենաակտիվ կերպով օժանդակել է Ադրբեջանին՝ ԼՂ դեմ հարձակման հարցում, գրել է Associated Press-ը՝ իր հոդվածում նշելով, որ Իսրայելի դերակատարումը շատ մեծ է եղել 2023 թվականի գործողության ժամանակ։
Հրապարակման համաձայն՝ ադրբեջանական զինուժը Իսրայելից զենքի մեծ խմբաքանակ է ստացել՝ հարձակումից անմիջապես առաջ, իսկ ռազմական գործողություններից մի քանի շաբաթ առաջ էլ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները բազմաթիվ թռիչքներ են իրականացրել իսրայելական «Օվդա» ավիաբազա, որը Իսրայելի միակ բազան է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկ ռազմամթերք է արտահանվում։
Associated Press-ի տվյալներով՝ սեպտեմբերի 1-17-ը ադրբեջանական ինքնաթիռներն առնվազն 6 անգամ թռիչք են իրականացրել դեպի իսրայելական «Օվդա»։
Իսրայելի ցուցաբերած աջակցության փաստն Ադրբեջանում չեն էլ թաքցնում։ Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը այդ առնչությամբ նշել է․ «Մենք գոհ ենք այդ համագործակցությունից, այն հօգուտ մեր պաշտպանունակության բարձրացման է եղել»։
Փորձագիտական որոշ գնահատականների համաձայն էլ՝ 2016-ից 2020 թվականներին Իսրայելի կողմից ռազմական մատակարարումներն Ադրբեջան կազմել են այդ երկիր զենքի ներմուծման ողջ ծավալի գրեթե 70 տոկոսը։