|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայտնել էինք, որ դասադուլ հայտարարած ուսանողներն իրենց ակցիան շարունակելու են կառավարության շենքի մոտ: Այս պահին ուսանողներն արդեն կառավարության շենքի մոտ են:
Նրանց հետ հանդիպման իջավ վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնական Արամ Վարդևանյանը: Նա ուսանողներին ասաց, որ տարկետման իրավունքն ընդամենը սահմանափակվում է, այլ ոչ թե ամբողջությամբ վերանում:
Ուսանողները նրան ասացին, որ ցանկանում են` վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպի իրենց հետ ու հայտնի իր կարծիքը: «Ցանկանում ենք լսել վարչապետի կարծիքը», - ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Վարդևանյանը խնդրեց, որ հստակ ձևակերպեն մտահոգությունները, սակայն ուսանողները հրաժարվեցին: Պետրոսյանն ասաց, որ բոլոր մտահոգությունները չի կարող միայն ինքը ձևակերպել, բոլորն ունեն մտահոգություններ և ցանկանում են հանդիպել վարչապետի հետ:
Վարդևանյանն էլ նշեց, որ կհաղորդի նրանց ցանկությունը վարչապետին: «Կճշտեմ, կմոտենամ»,- ասաց նա: