|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգի գլխավոր դատախազ Ջորջ Ջեփսենը հանդիպում է պահանջում Facebook-ի ներկայացուցիչների հետ` սոցցանցում մարդկանց ճանաչելու նոր գործառույթների հետ կապված. տեղեկացնում է Reuters-ը:
Սոցիալական ցանցի ներկայացուցիչներին ուղղված նամակում դատախազը գրում է, որ նրանք, հավանորեն, մոռացել են մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին: «Այդ գործառույթների կիրառումը անհանգստություն է ներշնչում»,- նշել է նա:
Ավելի վաղ Facebook-ի ղեկավարության հասցեին քննադատություն է հնչեցրել նաեւ Եվրամիությունը: Բացի այդ` անցյալ շաբաթ մի քանի մասնավոր կազմակերպություններ են դիմել ԱՄՆ առեւտրի դաշնային հանձնաժողովին` հետաքննություն անցկացնելու խնդրանքով:
Նորույթը հնարավորություն է տալիս սոցցանց ներբեռնված լուսանկարներում ճանաչել մարդկանց եւ նշումներ անել: Այսուհետ մեկ անգամ մարդուն լուսանկարում նշելով`այլ լուսանկարներում նրան կգտնեք ավտոմատ կերպով` նշված: Ծրագիրն այդ նշումները կիրառում է առանց էջի հեղինակի հարցման, եւ նշված լուսանկարները հասանելի են դառնում բոլորին, նույնիսկ եթե տեղադրվել են փակ ձեւաչափով: