| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումները:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, դիմելով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին, ասաց, որ նրա ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ նախարարությանն ուղղված ֆինանսավորումը գնալու է աշխատավարձերին: «90 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին: Ուզում եմ հասկանալ` նախարարությունն ինչպե՞ս է զարգանալու»,- հարցրեց նա:
Պատգամավորին հետաքրքրում էր նաև ՌԴ-ի կողմից ԱԻՆ-ին տրամադրվող 16 միլիոն դրամը: «Ինչի՞ն է ուղղվելու այդ գումարը, և մենք ի՞նչ պարտավորություններ ունենք այն ստանալուց հետո»,- հարցրեց նա:
Նախարարը պատասխանեց, որ աշխատավարձը մոտ 89 տոկոս է: «Անձնակազմի թվաքանակը կապված է հերթափոխային աշխատանքի հետ: Իրականացնում ենք 24-ժամյա հերթապահություն` 4 հերթափոխով, այդտեղից է գալիս աշխատավարձերին շատ գումար ուղղելը»,- բացատրեց նա:
Ինչ վերաբերում է նախարարության զարգացմանը, ապա, ըստ Տոնոյանի, այն իրականացնում են արհեստավարժ ծառայության միջոցով:
Խոսելով ՌԴ-ի` 16 մլն դրամի ներդրման մասին` նախարարը նշեց, որ այն ուղղվելու է հատուկ տեխնիկական միջոցներ ձեռք բերելուն: «Հրդեհաշիջման ժամանակակից տեխնիկա ենք ձեռք բերլու»,- ասաց նա, ապա տեղեկացրեց, որ հայ-ճապոնական համագործակցության շրջանակում ստանալու են 19 մլն դրամի հրդեհաշիջման մեքենաներ: «ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում պատասխանատվություն ունենք ձեռք բերված` տեխնիկայի պահպանման ծախսերի հետ կապված»,- ասաց նախարարը:
Պատգամավորն էլ հետաքրքրվեց՝ գուցե կադրերի օպտիմալացման խնդի՞ր կա, կադրերն էլ լճացա՞ծ են: «Կադրերը թարմացվում են, ինչ վերաբերում է կրճատումներին, դրանց արդյունքում օպտիմալացում իրականացվում է»,- պատասխանեց նախարարը: