կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 13:55
Հասարակություն

Ուզեն, չուզեն` կհարմարվեն մեր աշխատավարձերին և կսկսեն աշխատել

Ուզեն, չուզեն` կհարմարվեն մեր աշխատավարձերին և կսկսեն աշխատել

Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ մեկնարկեց սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին Սիրիայի ներքաղաքական զարգացումների հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:

 

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները: Նա հայտնեց, որ մինչև 5 մլն դրամ և 5 տարի տևողության վարկեր են տրամադրել սիրիահայերին` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Կենտրոնի ղեկավարի խոսքով` 137 մլն դրամ վարկավորման արդյունքում սիրիահայերի կողմից 31 նոր ձեռնարկություն է ստեղծվել, որոնցից 12-ն արդեն գործունեություն են ծավալում, իսկ մյուսները ծրագրային փուլում են:

 

Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց անձամբ այցելել այդ ձեռնարկատիրությունները և տեղում ծանոթանալ իրավիճակին: Սփյուռքի նախարարը կոչ արեց լրատվամիջոցներին ակտիվորեն ներկայացնել սիրիահայ գործարարներին:

 

Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքի համար իրենց դիմել է 515 սիրիահայ: Նրանց աշխատելու հնարավորություն է տրվել, սակայն շատերը չեն ցանկացել հարմարվել աշխատանքի պայմաններին և աշխատավարձին:

 

Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց. «Արդեն 700-ն աշխատանք են գտել, ուզեն, թե չուզեն կհարմարվեն մեր աշխատավարձերի չափերին և կսկսեն աշխատել»: