Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան անթույլատրելի է համարում Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորումն ու զինումը. այսօր, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են բարբարոսական հանցագործություններ իրականացնել խաղաղ բնակչության հանդեպ: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական ճակատ» խմբավորումների թիրախը հիմնականում դառնում են էթնիկ-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Սակայն վերջին շրջանում ահաբեկիչները տարբերակում չեն անում այլեւս եւ ավելի հաճախ են սկսել հարձակվել սուննի գյուղերի վրա, մասնավորապես` որոնց բնակիչները չեն ցանկանում ապրել «խալիֆայությունում»` միջնադարի օրենքներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սիրիայի բնակավայրերի գնդակոծությունները չեն դադարում, շրջաններում, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ, խաղաղ բնակիչներին կամայականորեն ձերբակալում են, խոշտանգում, նվաստացնում, սպանում` ընդհուպ` խաչելը:
«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքի այլ շրջաններում ծայրահեղականների հանցագործությունները եւ հույս ունի, որ միջազգային հանրությունն այդ չարագործությունները չի թողնի առանց համապատասխան գնահատականի»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն եւ կոչ անում իր միջազգային գործընկերներին` համախմբվել ահաբեկչական մարտահրավերների դեմ պայքարում:
Ի դեպ, այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է բանաձեւը` ուղղված Սիրիայում հումանիտար իրավիճակի բարելավմանը: